Իսրայելը համաձայնել է 4 ժամյա դադարների, որ մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն
ԱշխարհԻսրայելը համաձայնել է Գազայի հատվածի հյուսիսում ամենօրյա հումանիտար դադարներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Ըստ Քիրբիի՝ դադարները կտևեն չորս ժամ, դրանց մասին սկսելուց մոտ երեք ժամ առաջ կզգուշացվեն։ Դադարների ընթացքում կգործեն երկու հումանիտար միջանցքներ, որոնք թույլ կտան քաղաքացիական անձանց շարժվել դեպի հարավային հատված։
«Իսրայելցիները մեզ ասել են, որ դադարի ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի, և որ այս գործընթացն սկսվում է այսօր»,- ասել է Քիրբին։
Իսրայելը մարդասիրական դադարներ սկսելու որոշում է կայացրել ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Ջո Բայդենի զրույցից հետո, ասել է Քիրբին: