Ուկրաինան չի հաղթի, Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը միջազգային հանրության ձախողումն է․ Բորել
Աշխարհ
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ մոտ ժամանակներս չի սպասվում, թե Ուկրաինան հաղթանակ կտանի Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է ТАСС-ը։
Նա կանխատեսում է, որ Եվրամիությանը դժվար կլինի: Բորելի խոսքով՝ կառույցը պետք է քաղաքականապես պատրաստ լինի ԱՄՆ-ի օգնության հնարավոր կրճատմանը և փոխհատուցի այն Կիևին:
Բորելն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ անվանելով այն «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողում»․
«Այս բոլոր իրադարձությունները վախ են առաջացնում»,- եզրափակել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար