«Յուրաքանչյուր մարդու կյանք սուրբ է»․ Հռոմի պապը Մերձավոր Արևելքի համար կրկին խաղաղության կոչ է արել
ԱշխարհՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, գրում է ТАСС-ը։
«Թող լռեն զենքերը։ Բավական է»,- ասել է պոնտիֆիկոսը՝ կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ։
Նա նշել է, որ Գազայում անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել վիրավորներին, պաշտպանել ապաստարանները, ավելի շատ մարդասիրական օգնություն ուղարկել հյուծված բնակչությանը, ազատ արձակել պատանդներին, որոնց թվում շատ են ծերերն ու երեխաները․
«Յուրաքանչյուր մարդու կյանք՝ լինի քրիստոնյա, հրեա, մուսուլման, սուրբ է»,- հավելել է Հռոմի պապը։