Հայտնի է դարձել, թե ինչից են ամենաշատը վախենում գերմանացիները Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով
ԱշխարհԳերմանիայի բնակիչների մեծ մասը վախենում է Մերձավոր Արևելքում պատերազմի լուրջ հետևանքներից երկրի համար, գրում է Die Welt-ը։ YouGov-ի հարցման համաձայն՝ գերմանացիների 59%-ը ընդունում է Գերմանիայում ահաբեկչությունների հավանականությունը՝ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 27%-ն է, որ չի վախենում Գերմանիայում ահաբեկչություններից՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Բացի ահաբեկչական սպառնալիքից՝ գերմանացիներին անհանգստացնում է երկրում միգրանտների թվի ավելացման վտանգը, հակասեմիտիզմի աճը, իսլամական երկրների հետ հարաբերությունների վատթարացումը, էներգակիրների գների բարձրացումը և մահմեդականների նկատմամբ թշնամանքի աճը։
Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Գերմանիայի քաղաքականությանը, ապա 39%-ը այն համարում է հավասարակշռված։ Եվս 32%-ը դժգոհ է Բեռլինի խիստ կողմնակալությունից՝ հօգուտ Իսրայելի և միայն 7%-ն է քննադատում պաղեստինցիների հետ «սերտ կապերը»։