Գիտնականները հայտնել են երկարակյացներին բնորոշ բնավորության գծերը
ԱշխարհՄադրիդի համալսարանի գիտնականները բացահայտել են երկարակյացներին բնորոշ բնավորության գծերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Happiness Studies ամսագրում:
Աշխատանքներին մասնակցել է 100-107 տարեկան մոտ 14 հազար մարդ։ Հեղինակները թեստավորում են անցկացրել բնավորության գծերը որոշելու համար: Ինչպես պարզվել է, այս մարդիկ ունեն 19 ընդհանուր գծեր, այդ թվում՝ ազնվությունը, սովորելու սերը, երախտագիտությունը, բարձր ինտելեկտը, ակտիվությունը և հետաքրքրասիրությունը։
Ավելին, հետաքրքրասիրությունը ամենակարեւոր հատկանիշներից է։ Կենսուրախությունը, կրոնական հավատը, քաջությունն ու հումորը երկրորդ տեղում են իրենց կարևորությամբ:
Գիտնականները ենթադրում են, որ այս հատկանիշներն օգնում են պահպանել առողջությունը՝ ներառյալ ուղեղը:
«Հարյուրամյա կյանքի վերլուծությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես հասնել առողջ ծերության: Հետաքրքրասեր եղեք, սովորեք նոր մշակույթների մասին, ճանապարհորդեք և կարդացեք, մնացեք ինտելեկտուալ, ակտիվ, ուսումնասիրեք գիտելիքների նոր ոլորտներ, և երկար ու հաջողակ կյանքով ապրելու ձեր հնարավորություններն ավելի մեծ կլինեն»,- եզրափակել են հեղինակները։