Մասկը կարծում է, որ եվրոպական երկրները գտնվում են քաղաքացիական պատերազմի շեմին
ԱշխարհՄիլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ եվրոպական երկրները գտնվում են քաղաքացիական պատերազմի շեմին։ Այս մասին ձեռնարկատերը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Եվրոպան, կարծես թե, գնում է դեպի քաղաքացիական պատերազմ», - ասել է Մասկը:
Այսպես է գործարարը մեկնաբանել բրիտանացիների և միգրանտների միջև բախումները ցուցադրող տեսանյութը։
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում տեղի է ունեցել Գազայի հատվածում պատերազմի դեմ ուղղված ամենամեծ ցույցերից մեկը, որին մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ, այդ թվում՝ միգրանտներ։ Ոստիկանության հետ բախումների արդյունքում ձերբակալվել է 92 ակտիվիստ։