Շոլցն անհեթեթ է անվանել Իսրայելի հասցեին Էրդողանի մեղադրանքները
ԱշխարհՊաղեստինա-իսրայելական հակամարտությունում Իսրայելի դեմ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներն անհեթեթ են, Թել Ավիվը հարգում է միջազգային նորմերը և մարդու իրավունքները։ Այդ մասին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Սա մի երկիր է, որը պարտավորվել է հարգել մարդու իրավունքները և միջազգային իրավունքը և իր գործողություններում գործում է համապատասխանաբար: Եվ հետևաբար, Իսրայելի դեմ այս մեղադրանքները, անկասկած, անհեթեթ են», - պատասխանել է Շոլցը այն հարցին, թե արդյոք Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները Բեռլինի համար կարմիր գիծ են հանդիսանում։
Շոլցը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ ՀԱՄԱՍ-ը, Գերմանիայի կառավարության տեսանկյունից, ահաբեկչական կազմակերպություն է, և Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել նրանից Գազայի տարածքում։