Թուրքիան Նեթանյահուին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ և հայց ներկայացրել ՄՔԴ
ԱշխարհԹուրքիայի կառավարությունը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։ Այս մասին հայտնել են երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իրավաբանները՝ հայտարարություն հրապարակելով X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ։ Խոսքը գնում է Գազայի հատվածի վրա Իսրայելի պաշտպանության բանակի շարունակվող հարձակումների մասին։
«Մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի <...>, ով պետք է կանգնի Գազայի հատվածում իրագործած ցեղասպանության և մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների համար», - ընդգծել է կուսակցության փաստաբան Մեթին Կյուլյունքը։
Նա հավելել է, որ երկու այլ փաստաբաններ իր հետ հայց են ներկայացրել ՄՔԴ: Դրանում նրանց օգնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը, որը 23 էջանոց փաստաթուղթ է ուղարկել անմիջապես միջազգային կառույց։