Պուտինը և Եգիպտոսի նախագահը քննարկել են Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու առաջնորդների միջև զրույցը վերաբերում էր Գազայի հատվածի վերջին զարգացումներին, դեէսկալացիայի ջանքերին, ինչպես նաև այն քայլերին, որոնք Եգիպտոսը ձեռնարկում է մարդասիրական օգնություն տրամադրելու, օտարերկրյա քաղաքացիներին և վիրավոր պաղեստինցիներին անկլավից տարհանելու ուղղությամբ», - ասել է Ֆահմին։
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին։