Կադիրովի 15-ամյա որդին մեկ ամսում 6 շքանշան է ստացել
ԱշխարհՌամզան Կադիրովի 15-ամյա որդին՝ Ադամը, ստացել է իր վեցերորդ շքանշանը մեկ ամսվա ընթացքում՝ Չեչնիայի հերոսի կոչման, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ադամի հետ միասին Չեչնիայի խորհրդարանի բարձրագույն պարգեւը ստացել են նաև նրա եղբայրները՝ 18-ամյա Ախմատն ու 16-ամյա Էլին։ Ինչպես հայտարարել է Դաուդովը, հանրապետության ղեկավարի որդիներն արժանի են «ազգի հպարտություն» տիտղոսին այն բանի համար, որ «վաղ մանկությունից նրանք ուսումնասիրում են կրոնի կանոնները, Ղուրանի հաֆիզներն անգիր գիտեն, առաջընթաց են գրանցել ուսման, սպորտի և հասարակական կյանքում»:
15-ամյա Ադամ Կադիրովի մրցանակների շարքը սկսվել է այն բանից հետո, երբ նա տեսախցիկի առաջ ծեծի է ենթարկել Ղուրանի այրման գործով ձերբակալված Նիկիտա Ժուրավելին։ Ռուս հասարակության մի մասն այն ժամանակ պահանջեց պատանուն պատասխանատվության ենթարկել, սակայն ոստիկանությունը հրաժարվեց գործ հարուցել, քանի որ Ադամը դեռ չէր հասել քրեական պատասխանատվության տարիքին։
Այս փաստը չի խանգարել մի քանի հանրապետությունների իշխանություններին երիտասարդին պարգևներ շնորհել, որոնք նա նույնպես չի կարողացել ստանալ տարիքի պատճառով։