Թուրք զինծառայողները կշարունակեն մնալ Ակնայում
ԱրցախԹուրքիայի խորհրդարանը ընդունել է օկուպացված Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Օրինագիծը քննարկման և ընդունման էր ներկայացրել Թուրքիաայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի հետ համատեղ ստեղծված մոնիտորինգի կենտրոնում բխում է Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերակատարության և երկրի ազգային շահերի ապահովման պահանջներից։