Կանադայի վարչապետը ստիպված է եղել ընդհատել ընթրիքը ռեստորանում՝ Պաղեստինին աջակցող ակտիվիստների պատճառով
ՏեսանյութերԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ստիպված է եղել ընդհատել ընթրիքը Վանկուվերում գտնվող ռեստորանում այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են ռեստորան՝ պահանջելով երկրի իշխանություններից ավելի ակտիվորեն ջանքեր գործադրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրդադար հաստատելու հարցում։ Այս մասին հայտնում է National Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան։ Տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Թրյուդոն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հապճեպ հեռանում ռեստորանից։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ամոթ քեզ», «Ձեռքերդ արյունոտ են», «Դու երեխաներ ես սպանում» և «Անհապաղ հրադադար» կարգախոսներ։