ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը Գազայի հատված տանող ճանապարհին վթարի է ենթարկվել
ԱշխարհՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը Եգիպտոսից Գազայի հատված ճանապարհորդելիս ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Քուրթիս Կուպերին հղումով։
Նշվում է, որ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը վնասվածքներ է ստացել, սակայն, այնուամենայնիվ, որոշել է շարունակել ճանապարհորդությունը դեպի պաղեստինյան անկլավ։
Սակայն, ըստ Կուպերի, հետազոտությունից հետո բժիշկները Ռասելին խորհուրդ են տվել համապատասխան բուժում ստանալ։ Արդյունքում նա ստիպված է եղել հետաձգել իր աշխատանքային այցը Իսրայել, որտեղ նախատեսում էր հանդիպել պատանդ պահվող երեխաների ընտանիքների հետ։
Նա նշել է, որ կազմակերպության գործադիր տնօրենը «զգալի կապտուկներ» է ստացել։ Այնուամենայնիվ, նրա վնասվածքները լուրջ չեն համարվում, ասել է Կուպերը։