Բլինքենին ապշեցրել է «բռնապետ» Սի Ծինփինի մասին Բայդենի հայտարարությունը
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «ապշել և դժգոհել» է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերից, ով Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կրկին անվանել է բռնապետ։
Sky News Australia-ն հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս Բլինքենի արձագանքը Բայդենի՝ Ծինփինի մասին արտահայտությանը։
«Կադրերում երևում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապշած նայում է և գլուխը թափահարում՝ ի նշան դժգոհության այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին բռնապետ է անվանում», - հաղորդում է հեռուստաալիքը: