Հարավային Աֆրիկան ՄՔԴ-ին կոչ է արել հետաքննել Գազայում Իսրայելի գործողությունները
ԱշխարհՀարավային Աֆրիկան խնդրել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննություն կազմակերպել Գազայի հատվածում իսրայելական ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ, հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, փոխանցում է ABC News-ը։ Նրա խոսքով, Պրետորիան մեղադրում է հրեական պետությանը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության մեջ
«Մենք միանում ենք բազմաթիվ այլ երկրների և կազմակերպություններին՝ կոչ անելով ՄՔԴ-ին հետաքննել տեղի ունեցողը: Քանի որ տեսնում ենք դա մեր աչքերով, կարող ենք տեսնել, որ իրական հանցագործություն է տեղի ունենում՝ ռազմական հանցագործություն»,- բացատրել է Ռամաֆոսան Կատար կատարած այցի ժամանակ:
Նա հավելել է, որ Հարավային Աֆրիկան չի փորձում արդարացնել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Ռամաֆոսան ընդգծել է, որ դատապարտում է պաղեստինյան խմբավորման գործողությունները և խնդրում է ՄՔԴ-ին հետաքննել նաև դրանք։