Թուրքիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
ԱշխարհԹուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի դիմումի քննարկումը` պատճառաբանելով հետագա գործընթացի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ հարցը կրկին օրակարգ կդրվի հաջորդ շաբաթ, ասել է հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ կոնկրետ ժամկետ չնշելով, հայտնում է DW-ն։
Մինչ այս, Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Ագնեշ Վադային հայտարարել էր, որ երկրի խորհրդարանը դեռ պատրաստ չէ վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։
Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։ 2023 թվականի ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ։ Շվեդիայի մուտքը հետաձգվել է Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպի և այս հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով։