Պուտինն անդրադարձել է ՄԱԿ-ից Ռուսաստանի դուրս գալու գաղափարին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել ՄԱԿ-ից Ռուսաստանի դուրս գալու գաղափարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ոմանք ասում են, որ մենք պետք է դուրս գանք ՄԱԿ-ից, բայց դա անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանն է այդ կազմակերպությունների հիմնադիրը, իրականում ինչո՞ւ պետք է դուրս գանք», – ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարը չի տեսնում ՅՈՒՆԵՍԿՕ–ից Ռուսաստանի դուրս գալու անհրաժեշտությունը։ Պուտինի խոսքով՝ դա հարթակ է, որտեղ մարդիկ շփվում են միմյանց հետ և աշխատում։
«Մենք ունենք բավականին լուրջ ծրագրեր, որոնք իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով»,- հիշեցրել է նախագահը։