Կրակոցներ՝ Մոսկվայի կենտրոնում․ հանցագործները 300 միլիոն ռուբլի են գողացել (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մոտ մի քանի մարդ կրակ է բացել և հափշտակել մոտ 300 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել բանկի մոտ։ Հարձակվողները թալանել են երկու առաքիչի, նրանցից մեկը վիրավորվել է։
Ալիքի տվյալներով՝ մի պարկ գումար տեղափոխող առաքիչներն անցնելիս են եղել Ռուսաստանի Ֆինանսական բանկի կողքով։ Ինչ-որ պահի մոտակայքում կանգ է առել սեւ «Մերսեդեսը»՝ երեք ուղեւորներով, որոնք տրավմատիկ ատրճանակից կրակել են առաքիչների վրա։ Դրանից հետո նրանք վերցրել են գումարն ու անհետացել։