Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությունը փլուզվում է
ԱշխարհԲրյուսելի քաղաքականությունն աստիճանաբար մեխեր է խփում Եվրամիության դագաղին։ Այսպես է կարծում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես համոզված եմ, որ այսօր Բրյուսելում ոչնչացնում են Եվրոպան և տանում են դեպի կործանում»,- ասել է Օրբանը։
Նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը շարունակի վարել այս քաղաքականությունը, դա կարող է վատ ավարտ ունենալ ԵՄ-ի համար։ Ուստի նա կարծում է, որ Եվրոպայի ներկայիս մոդելից պետք է հրաժարվել՝ դրա անկայունության պատճառով։
Օրբանը նաև նշել է, որ Եվրամիությունը պարզապես կփլվի, և դա պետք է կանխել։
«Մեր շահերից է բխում, որ Եվրամիությունը մնա միասնական։ Մեծ դժվարությամբ հավաքվածը թող մնա անձեռնմխելի»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա կարծում է, որ Եվրամիությունը ոչ թե լուծարման, այլ փոփոխությունների կարիք ունի։ Սակայն դա հնարավոր է միայն անմիջապես Բրյուսելում արմատական փոփոխությունների դեպքում։