Գազայում խաղաղություն չի լինի, քանի դեռ «ՀԱՄԱՍ»-ը կա․ Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում հրադադարը խաղաղության չի հանգեցնի, քանի դեռ գոյություն ունի ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությունը, որը խթանում է ոչնչացումը։
«Քանի դեռ ՀԱՄԱՍ-ը կառչում է ոչնչացման իր գաղափարախոսությունից, հրադադարը խաղաղություն չէ: ՀԱՄԱՍ-ի անդամներից յուրաքանչյուրի համար հրադադարը պահ է, որը նրանք օգտագործում են հրթիռների պահեստները վերականգնելու, մարտիկներին տեղափոխելու և սպանությունները վերսկսելու համար»,-Washington Post-ի համար իր հոդվածում գրել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով, իրավիճակի այն զարգացումը, երբ ՀԱՄԱՍ-ը կշարունակի վերահսկել Գազայի հատվածը, միայն կուժեղացնի ատելությունը և կզրկի Պաղեստինի խաղաղ բնակչությանը ավելի լավ ապագա կառուցելու հնարավորությունից: