Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում․ ԱՀԿ
ԱշխարհԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակին նվիրված նիստում հայտարարել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է մահանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 10800 մարդ, նրանց գրեթե 70%-ը կանայք և երեխաներ են։ Միջինում Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է մահանում»,- ասել է նա։
«1,5 միլիոն մարդ ստիպված են եղել իրենց տները և ապաստան են փնտրում այլուր, բայց ոչ ոք ապահով չէ, 27 հազար մարդ վիրավորվել է, շատերը՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով»,- հավելել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։