Զելենսկին նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները
ԱշխարհՈւկրաինայում ռազմական գործողությունները չեն ավարտվի այնքան արագ, որքան կցանկանայինք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox News-ի և The Sun-ի լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է պետության ղեկավարի գրասենյակը։
Նրա խոսքով` մարդիկ տեղի ունեցողին վերաբերվում են «կինոյի պես և սպասում են, որ իրադարձություններում երկար դադարներ չեն լինի, իրենց աչքի առաջ պատկերը միշտ կփոխվի, ամեն օր անակնկալներ կլինեն»։ Այնուամենայնիվ, սա «ամենօրյա քրտնաջան աշխատանք է»», - նշել է Զելենսկին:
«Եվ այս ամենը չի ավարտվի այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու և չենք անելու դա», - հավելել է Ուկրաինայի նախագահը: