Կադիրովը Պուտինին հրավիրել է Չեչնիա
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել հանրապետություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս առաջարկը Կադիրովն արել է տեսակապի միջոցով՝ ՌԴ մարզերում հասարակական տրանսպորտի պարկի թարմացման արարողության ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին հանրապետությունում տրանսպորտի ոլորտի վերականգնմանն աջակցելու և, ընդհանրապես, Չեչնիայի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։
Նա նշել է, որ Պուտինը «վերականգնել է հանրապետությունը, ոչ միայն ավտոկայաններն ու օդանավակայանները»։ ՌԴ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել նրան հրավերի համար։
«Այն ամենը, ինչ արվել է հանրապետությունում, արվել է տաղանդավոր, աշխատասեր չեչեն ժողովրդի ձեռքերով»,- ընդգծել է Պուտինը։