ԱՄՆ-ն այնպիսի զենք չունի, որը «կախարդական փայտիկ» կդառնա Ուկրաինայի համար. Պենտագոն
ԱշխարհԱՄՆ իշխանությունները իրենց պահեստում չունեն այնպիսի զենք, որը կարող է «կախարդական փայտիկ» դառնալ Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Նման ռազմական հակամարտությունում չկա զենք, որը կարող է «կախարդական փայտիկ» լինել: Այստեղ հնարավոր հաջողությունը կախված է բազմաթիվ գործոններից: Սա կոշտ, շատ հյուծող մենամարտ է, և այսպես կշարունակվի ապագայում»,- ասել է Լլոյդ Օսթինը։
Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ ամերիկյան իշխանությունները դեռևս «բարձրորակ ռազմական օգնություն» կտրամադրեն Ուկրաինային։