Սի Ծինփինն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ կոլեկտիվ պատիժը
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ԲՐԻԿՍ-ի առցանց արտահերթ գագաթնաժողովում Իսրայելին կոչ է արել կոլեկտիվ պատիժ չկիրառել Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության ուղիների անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև կարծում է, որ Գազայի բնակչությունն ավելի շատ մարդասիրական օգնության կարիք ունի։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը կոչ է արել դադարեցնել հարկադիր վերաբնակեցումը, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարումների դադարեցումը և Գազայի հատվածի քաղաքացիների կոլեկտիվ պատժի այլ տեսակները:
Նա ասել է, որ հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն ցանկացած բռնություն խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև ազատ արձակեն քաղաքացիական պատանդներին։