Բրազիլիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
ԱշխարհԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պահանջել է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորող բանաձևի բացակայության պատճառով։ Քաղաքական գործչի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բրազիլիայի ղեկավարը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերին, երբ իր երկիրը նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, շատ բան արեց հումանիտար արտակարգ դրությունը հաղթահարելու և հակամարտության լուծում գտնելու համար, սակայն նախաձեռնությունը մերժվեց։
«Մենք առաջարկել ենք բանաձեւ, որն ստացել է անդամների մեծամասնության աջակցությունը, սակայն, ցավոք, մշտական անդամներից մեկի կողմից դրա վրա դրվել է վետո։ Խորհրդի կաթվածահարությունը նրա բարեփոխումների հրատապության ևս մեկ նշան է»,- ասել է նա։