ԲՐԻԿՍ-ում հանդես են եկել պաղեստինցիների բռնի տեղահանման դեմ
ԱշխարհԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ղեկավարները դատապարտել են Պաղեստինի քաղաքացիների բռնի տեղահանումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դատապարտում ենք պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանում կամ արտաքսում սեփական հողից, ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ զանգվածային կերպով», - ասվում է հայտարարության մեջ: