Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են հասել 4-օրյա հրադադարի, պատանդների փոխանակման շուրջ
ԱշխարհԻսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում 4-օրյա հրադադարի շուրջ, գրում է BBC-ն։ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի։ Հրադադարի մեկնարկի ժամը կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Միաժամանակ, պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի վրա հարձակումների հետևանքով՝ ինը մարդ է զոհվել։ Բացի այդ, ավելի քան 60 մարդ է զոհվել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարի վրա հերթական հարձակման ժամանակ, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի տրամադրած տվյալները։
BBC-ն հայտնում է, որ չի կարող հաստատել այս տեղեկությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում կոնկրետ հարվածները։