G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում
ԱշխարհՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ «Մեծ քսանյակի» (G20) երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը՝ հանուն Մերձավոր Արևելքում կայունության։ Ելույթի հեռարձակումը հասանելի է YouTube-ում։
«Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է մշտական լուծում՝ երկու պետության ստեղծման ուղիով»,- ասել է Մոդին։
Նա ընդգծել է, որ G20 երկրները դեմ են ահաբեկչությանը և բռնությանը, ինչպես նաև համաձայնել են, որ մարդասիրական օգնությունը պետք է հնարավորինս արագ հասցվի Գազայի հատված։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն ու երկխոսությունն են։