ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել «ռազմական Շենգեն»
ԱշխարհՆԱՏՕ-ն հայտարարել է դաշինքի զորքերի արագ տեղաշարժման համար «ռազմական Շենգեն» ստեղծելու մտադրության մասին։ Այս պլանների մասին Reuters-ին տված հարցազրույցում խոսել է միացյալ լոգիստիկայի հարցերով հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սոլֆրանկը։
«ՆԱՏՕ-ն այժմ ազգային կանոնակարգերի հետ կապված խնդիրներ ունի զինվորակնների և զինամթերք տեղափոխելիս», - բացատրել է նա:
Սոլֆրանկը նախազգուշացրել է, որ ռազմաքաղաքական բլոկի ներսում չափազանց բյուրոկրատական քաշքշուկը խոչընդոտում է զորքերի տեղաշարժին Եվրոպայով մեկ, ինչը կարող է լուրջ ձգձգումների հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում:
«Ուժերի արագ տեղակայման, ինչպես նաև զինամթերքի, վառելիքի, պահեստամասերի և սննդի առկայության խնդիրն ավելի դժվար է դարձել», - ասել է գեներալ-լեյտենանտը:
Սոլֆրանկը նշել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն», որը նման կլիներ քաղաքական Շենգեն գոտուն, որը թույլ է տալիս ավելի ազատ տեղաշարժվել Եվրամիության մեծ մասում: