Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման արաբների հետ խաղաղություն չի լինի
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է ռազմական գործողությունը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ և կարծում է, որ խաղաղությունը պաղեստինցիների և արաբական երկրների հետ չի լինի առանց այդ կազմակերպության ոչնչացման։ Նրա խոսքերը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո հայտնում է Times of Israel-ը։
«Մենք կշարունակենք հասնել պատերազմի նպատակներին և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, քանի որ այն նորից ու նորից կանի նույն բանը։ Սա աղանդ է, որը որպես իր նպատակ է հայտարարել ցեղասպանությունը»,- ասել է Նեթանյահուն:
Մինչ այս Իսրայելի վարչապետն ասել էր, որ երկրի կառավարությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող մարդկանց ազատ արձակելու գործընթացում։