Ադրբեջանում մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել
Աշխարհ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հրդեհ է բռնկվել Բաքվի Բինագադի թաղամասում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ ու փրկարարներ։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով մեկ ոստիկան է տուժել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրդեհ էր բռնկվել Բաքվի շինանյութերի շուկայում, որի հետևանքով 1 մարդ մահացել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)