ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին փորձում են հավաքագրել՝ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար․ Պեսկով
ԱշխարհՀԱՊԿ անդամները միասնաբար պայքարում են իրենց երկրներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող հավաքագրումների դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են աշխատում ՀԱՊԿ անդամ երկրները «Վարձկան» գործողությունն իրականացնելու ուղղությամբ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է.
«ՀԱՊԿ անդամ երկրներում կան հավաքագրողներ, ովքեր փորձում են մեր երկրների քաղաքացիներին հավաքագրել այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում անօրինական ահաբեկչական խմբավորումներին և կազմավորումներին մասնակցելու համար, և նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների գայթակղել այս հանցավոր ճանապարհին»: