Սունակը խոստովանել է, որ Բրիտանիայում միգրացիայի մակարդակը չափազանց բարձր է
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ երկրում միգրացիան հասել է չափազանց բարձր մակարդակի։
«Ես հստակ գիտակցում եմ, որ միգրացիայի մակարդակը չափազանց բարձր է և պետք է իջեցվի ավելի կայուն մակարդակի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետագայում խթանել օրինական միգրացիան նվազեցնելու միջոցառումները, ինչպես օրինակ՝ օտարերկրյա ուսանողների՝ ուսման նպատակով երկիր տեղափոխվելիս ընտանիքի անդամներին իրենց հետ բերելու արգելք սահմանելը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու