Մոլդովայի որոշումն անպատասխան չի մնա․ Զախարովա
ԱշխարհՄոլդովայի միանալը ԵՄ-ի հակառուսաստանյան պատժամիջոցներին դիտարկում ենք որպես Մոլդովայի ղեկավարության հերթական թշնամական քայլը, որն ամբողջությամբ ինտեգրվել է «կոլեկտիվ Արևմուտքի» հակառուսաստանյան արշավին։ Դրա նպատակը ռուս-մոլդավական հարաբերությունների լիակատար ոչնչացումն է, որոնք պաշտոնական Քիշնևի մեղքով արդեն շատ անմխիթար վիճակում են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
«Մոլդովայի ղեկավարության նման ապակառուցողական ուղղությունը հազիվ թե համապատասխանում է երկրի բնակիչների շահերին, որոնք ճնշող մեծամասնությամբ բարեկամորեն են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ և շահագրգռված են բազմակողմ երկկողմ համագործակցության պահպանմամբ և զարգացմամբ։
Մոլդովական կողմի որոշումն անպատասխան չի մնա։ Ձեռնարկված միջոցառումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,– ասել է նա։