ՌԴ նախկին վարչապետը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
ԱշխարհՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ներառվել է օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ Կասյանովը, մասնավորապես, ստեղծել և տարածել է կեղծ տեղեկություններ Ռուսաստանի պետական իշխանությունների կողմից կայացված որոշումների վերաբերյալ, հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ և հանդիսանում է նաև Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամ։
Կասյանովը կառավարությունը ղեկավարել է 2000-2004 թվականներին։
Օտարերկրյա գործակալների ռեեստրում են նաև պատմաբան Իլյա Վենյավկինը, լրագրողներ Իլյա Դավլյաչինը և Իդրիս Յուսուպովը։