Հունաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ զորավարժություններ են ընթանում
ԱշխարհՀունաստանի հյուսիս-արևելքում ընթանում են «Օլիմպիական համագործակցություն - 23» զորավարժությունները՝ Հունաստանի զինված ուժերի և Բուլղարիայի, Վրաստանի, Կիպրոսի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ցամաքային զորքերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ANA-MPA-ն։
Նշվում է նաև, որ զորավարժություններին ներկա են դիտորդներ՝ Ալբանիայից, Հայաստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Հորդանանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից և Սաուդյան Արաբիայից։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ զորավարժություններին ֆրանսիական զորքերի ներկայությունը ռազմավարական գործընկերության համաձայնագրի արդյունք է։
«ԱՄՆ-ի հետ ստորագրված առաջին համաձայնագիրն աշխարհաքաղաքական քարտեզի վրա դրեց Ալեքսանդրուպոլի նավահանգիստը՝ որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի հիմնական տրանսպորտային հանգույց», - ընդգծել է Դենդիասը: