Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալի՝ 24 ազատագրված պատանդի դիմաց
Աշխարհ
Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ Անսարին հայտնել է, որ, ինչպես սպասվում էր, հումանիտար դադարի շրջանակներում Իսրայելից 39 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակվել։
Նոյեմբերի 24-ը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի առաջին օրն էր։
«Մենք հաստատում ենք 39 կանանց և երեխաների ազատ արձակումը»,- գրել է ալ-Անսարին X սոցիալական ցանցի իր էջում։
Իր հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Գազայի հատվածում ընդունել են պատանդ վերցված 24 քաղաքացիական անձանց։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու