Ռուսաստանը Թուրքիային հրավիրել է ընդլայնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ԱշխարհՌուսաստանը փոքր միջուկային էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։ Այս մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նովակը նշել է, որ էներգետիկան երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։