Բլինքենը կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նախարարական հանդիպմանը
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Բրյուսելում կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ Բլինքենը Բրյուսելում կլինի նոյեմբերի 27-ից 29-ը։ Նա կմասնակցի դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպմանը և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ԱԳ նախարարների առաջին հանդիպմանը։
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, ԱՄՆ պետքարտուղարը կնշի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինային աջակցելու հանձնառությունը, կքննարկի Արևմտյան Բալկաններում կայունության հետ կապված հարցեր, ինչպես նաև կանդրադառնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմաներին, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում։