Հնդկաստանի վարչապետը թռիչք է կատարել Tejas կործանիչով
ԱշխարհՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թռիչք է կատարել հնդկական արտադրության Tejas թեթեւ կործանիչով։
Թռիչքը տեղի է ունեցել Բանգալորում՝ Կարնատակա նահանգի հարավում։ Tejas-ը մեկ նստատեղով կործանիչ է, սակայն Մոդին թռել է երկու նստատեղ ունեցող տարբերակով: «Tejas-ով թռիչքը հաջող անցավ: Այս փորձը աներևակայելիորեն հարստացրեց ինձ և մեծապես ամրապնդեց իմ վստահությունը մեր երկրի հնարավորությունների նկատմամբ»,- գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Tejas կործանիչը արտադրվում է հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության կողմից։ Դրա վրա աշխատանքները կատարվել են 1980-ականներից։ 2015 թվականին որոշվել է կործանիչը շահագործման հանձնել Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։