Կարմիր Խաչն ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատանդների երրորդ խմբին, որոնք ազատ են արձակվել
ԱշխարհԿարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է ընդունել ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված պատանդների երրորդ խմբին։ Այս մասին հայտնում է Al-Qahera Al-Ekhbariya հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ եգիպտական կողմն արդեն սկսել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատանդների ու կալանավորների փոխանակման գործընթացը։
Այս խմբում, բացի 13 իսրայելցիներից, ընդգրկվել են այլ երկրների հինգ քաղաքացիներ։ Մինչ այս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուսական անձնագրով պատանդն ազատ է արձակվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ փոխանակման ցուցակից դուրս ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում։
Նրա խոսքով՝ ռուս դիվանագետները ծրագրում են մոտ ապագայում այցելել ազատ արձակված ռուսաստանցուն։