Ռումինիայում ձնաբքի պատճառով մի քանի հարյուր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի
ԱշխարհՌումինիայի հինգ նահանգներում դպրոցները երկուշաբթի ՝ նոյեմբերի 27-ին, ուժեղ ձնաբքի պատճառով տեղափոխվել են հեռավար ուսուցման, հայտնել է երկրի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:
Կիրակի օրը ուժեղ քամին և ձնաբուքը տարածվել են Ռումինիայի հարավային շրջաններում: Վատ եղանակի պատճառով փակվել են Սեւծովյան բոլոր նավահանգիստները, դժվարացել Է գնացքների երթեւեկությունը, արգելափակվել են բազմաթիվ մայրուղիներ: Մի քանի հարյուր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Տեղի բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս առաջիկա երկու օրերին զերծ մնալ ցանկացած ուղևորությունից։
Ռումինիայում եղանակային կարմիր նախազգուշացումներ են տրվել արևելյան Կոնստանտա, Տուլչա, Գալաթի և Բրայլա շրջաններում, որտեղ քամու արագությունը կհասնի ժամում 100 կիլոմետրի, հայտնել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։