Այսօր Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն
Աշխարհ
Այսօր Բաքվում եռակողմ հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների միջև։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը, գրում է Report-ը։
Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության վարչության պետ Ջուանշեր Բուրչուլաձեն։
Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները Թուրքիայում՝ Կարսում, հանդիպել են այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու