ԵՄ պահեստներում պահվող սուրճը և կակաոն ոչնչացման վտանգի տակ են՝ նոր օրենքի պատճառով
ԱշխարհԵվրամիության պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճը և կակաոն կարող են ոչնչացվել հունիսին ուժի մեջ մտած ԵՄ օրենքի համաձայն, որն արգելում է անտառահատվող շրջաններում աճեցված ապրանքների վաճառքը ԵՄ-ի ներսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։
Օրենքն արգելում է անտառահատվող հատվածներում աճեցված ոչ միայն սուրճի և կակաոյի, այլև արմավենու յուղի և ռետինի վաճառքը ԵՄ-ի սահմաններում։
Intercontinental Exchange-ը, որը սուրճի և կակաոյի ֆյուչերսների հիմնական առևտրային հարթակներից մեկն է, ինչպես նաև Միջազգային առևտրի կենտրոնը նախազգուշացրել են, որ անցումային ժամանակաշրջանում (մինչև 2024 թ․ դեկտեմբերը) անտառահատվող հատվածներում արտադրված և ԵՄ-ում պահվող սուրճը և կակաոն պետք է վաճառվեն ԵՄ-ի տարածքից դուրս կամ պետք է ոչնչացվեն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։