Վրաստանն ու Ադրբեջանը երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱշխարհՆոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև, հաղորդում է Trend-ը։
«Ողջունելով հանդիպման հյուրերին` Հասանովը նշել է, որ ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ ռազմական ոլորտում երկու երկրների կապերն ամրապնդվում և զարգանում են։
Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Բուրչուլաձեն շնորհավորել է իր գործընկերոջը՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։ Նշվել է, որ երկրներն աջակցում են միջազգային մակարդակով ընդունված տարածքային ամբողջականությանը։
Այնուհետև կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը»,- գրում է պարբերականը։