Իրանը պահանջներ է ներկայացրել Իսրայելին
ԱշխարհԻսրայելի իշխանությունները պետք է անցնեն կայուն հրադադարի Գազայի հատվածում, կարծում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է Al Jazeera-ն։ Ըստ նրա՝ խոսքը տարածաշրջանում ագրեսիան ամբողջությամբ դադարեցնելու եւ միջոցներ ձեռնարկելու մասին է, որպեսզի դա այլեւս չկրկնվի։
«Մենք ցանկանում ենք և ակնկալում ենք, որ Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի [ինչպես անվանում են Իսրայելին Իրանում] հանցագործությունները լիովին կդադարեցվեն», - բացատրել է Քանաանին:
Նա հավելել է, որ Իրանի ղեկավարությունն ուշադիր հետևում է Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքի իրականացմանը։ Քանաանին ընդգծել է, որ Թեհրանը «հետևում է» ժամանակավոր հրադադարի հնարավոր երկարաձգմանը։