Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարացվել է ևս երկու օրով
ԱշխարհԿատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հայտարարել է, որ Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կատար պետությունը հայտարարում է, որ շարունակվող միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին»,- ասել է նա։
Մինչ այս Պաղեստինը հայտարարել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը մոտ են մարդասիրական հրադադարի երկարաձգմանը։