ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակները
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել չհամեմատել Գազայի հատվածում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները։ Այս մասին հայտնում է Lenta–ն։
Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական բախման ժամանակ պետք է հարգել միջազգային իրավունքը։ «Գազայում և Ուկրաինայում իրավիճակները տարբեր են և չեն կարող համեմատվել։ Ուկրաինան չի սպառնացել Ռուսաստանին և չի հարձակվել նրա վրա»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինան ենթարկվել է «չդրդված ագրեսիայի»։