Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Աշխարհ
2023 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ–ն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի ակտուալ հարցեր, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը ու բանակցությունների հեռանկարները:
Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)